Սերենա Ուիլյամսը կեղծամները փորձարկում է ամուսնու՝ Ալեքսիս Օհանյանի վրա
Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը խոստովանել է, որ շատ է սիրում կեղծամներ։ Պարզվում է՝ այդ աքսեսուարի հետ մանիպուլիացիների նպատակով նա օգտագործում է նաեւ սիրելի ամուսնուն՝ Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին։
Մարզիկի Instagram-յան էջի Stories բաժնում կարելի է նկատել՝ ինչպես է 34-ամյա ամյա գործարարը նստած, իսկ նրա կինը հարդարում է արհեստական մազերը։ Պետք է խոստովանել՝ Օհանյանը զվարճալի տեսք ուներ։
Մեծ սաղավարտի մրցաշարերի 23-ակի հաղթողը հրամայում է՝ ինչպիսի վարքագիծ նա պետք է պահի իրեն։ «Ես կեղծամի համար նոր մոդել եմ ստացել։ Նա հանգիստ չի նստում տեղում, բայց...»,- ասում է Սերենան, ապա հավելում. «Բավական է շարժես գլուխդ»։ Նրանց տանը կարծես թե ժամանակն ուրախ է անցնում։
Լուսանկարը՝ IAN WEST/AFP/GETTY IMAGES