Գալուստյանը Ջանիբեկյանին եւ ТНТ-ն «լքում է» հանուն նրանց մրցակցի. հայտնի են պատճառները
Ուրախների եւ հնարամիտների ակումբի նախկին անդամ, կատակերգու Միխայիլ Գալուստյանը նշել է ТНТ հեռուստաընկերությունից մրցակից СТС տեղափոխվելու պատճառը։ Այդ մասին նա գրել է Instagram-յան էջում։
Դերասանը խոստովանել է, որ իրեն մասշտաբային նախագծեր են սպասվում՝ սերիալներ, շոուներ եւ այլն։ «Ես ուրախությամբ միանում եմ СТС-ի թիմին՝ հեռուստաալիք, որը սիրում ու դիտում է իմ ընտանիքը։ Ինձ դուր են գալիս ստեղծագործական էքսպերիմենտները, եւ մեր ծրագրերում բազմաթիվ տարբեր նախագծեր կան՝ շոուներից ու սերիալներից մինչեւ կինո։ Ցանկանում եմ ցուցաբերված վստահության համար շնորհակալություն հայտնել «НМГ» մեդիալոլդինգին՝ ի դեմս իմ վաղեմի ընկերոջ՝ Վյաչեսլավ Մուրուգովի։ Վստահ եմ՝ միաիսն աշխարհն ավելի լավն ու բարին կդարձնենք»,- գրել է Գալուստյանը։ Նա նաեւ հայտնել է, որ ջերմ ընկերական հարաբերություններ է պահպանել ТНТ-ի կոլեգաների հետ։
Միխայիլ Գալուստյանը կդառնա Սերգեյ Սվետլակովի համահաղորդավարը «Русские не смеются» («Ռուսները չեն ծիծաղում») շոուի ընթացքում։ Արտիստը СТС-ի հետ պայմանագիր է կնքել նախօրեին։ Յուրաքանչյուր եթերի ընթացքում 250 հանդիսատեսից կընտրվի չորսը՝ կատակերգուների հետ պայքարելու համար։ Եթե նրանք չծիծաղեն, կարող են դրամական մրցանակ ստանալ։
Ուսանողական տարիներին Գալուստյանը Ուրախների եւ հնարամիտների ակումբի «Утомлённые солнцем» թիմի անդամ է եղել, 2002թ.-ին դարձել թիմի ավագը։
Աղբյուրը՝ SMnews