Փաշինյանը հայտարարել է, որ ԵՏԲԽ շրջանակում երկու հանդիպում է անցկացրել Պուտինի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստի շրջանակում երկու հանդիպում է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին Փաշինյանն ասել է ԱԺ նիստի ժամանակ՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին:
«Ընդհանուր առմամբ, շուրջ 3 ժամ քննարկել ենք մեր երկրների հարաբերությունները: Կարծում եմ, որ երկու կողմերին բավարարել են հանդիպման արդյունքները: Մնում է, որ մեր կառավարություններն ու քաղաքական թիմերը հետեւողականորեն իրականացնեն եւ կյանքի կոչեն մեր պայմանավորվածությունները»,- ասել է Փաշինյանը:
Պատասխանելով նիստի շրջանակում այլ պետությունների ղեկավարների հետ հանդիպումների եւ քննարկումների մասին հարցին, Փաշինյանը նշել է, որ այդ քննարկումների արդյունքում բոլոր գործընկերների հետ հարաբերությունները նոր դրական ազդակ կստանան: