Կոմիտասի 150-ամյակը Արցախում. միջոցառումներին ներկա է եղել Արայիկ Հարությունյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում ներկա է եղել «ԿՈՄԻՏԱՍ» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում Արցախի Հանրապետությունում կազմակերպված միջոցառումներին:
Վարդապետի 150-ամյակին նվիրված արցախյան միջոցառումների մեկնարկը տրվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում՝ Երևանի պետական կամերային երգչախմբի կատարումներով:
Ծրագրում ընդգրկված է նաև «ԳԵՂԱՐԴ» երգեցիկ խմբի հոգեւոր երաժշտության համերգը Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր Տաճարում, ինչպես նաև խմբերգային երաժշտության երեկո՝ Հայաստանից մեկնած երգչախմբերի կատարումներով: