Նիկոլ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստի մասին և թե ինչ պայմաններում է արվել «ճանապարհային սելֆին» և ինչու Լուկաշենկոն չի երևում այնտեղ
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ՀՀ վարչապետին հարցրեց, թե ինչ պայմաններում է արվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների, ինչպես նաև Իրանի և Մոլդովայի ղեկավարների հետ հայտնի «ճանապարհային սելֆին»։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոչ մի արտառոց բան չկա.
«Պատմելու ի՞նչ կա, հանել ենք, նկարվել ենք։ Եթե նկատի ունեք միջավայրը, ապա ընդունված պրակտիկա է, որ երբ ղեկավարները միասին պետք է մի միջոցառման մասնակցեն, միևնույն տրանսպորտային միջոցով են տեղաշարժվում, ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել»։
Հարցին՝ ինչու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չկար սելֆիում, նա ասաց. «Բելառուսի նախագահի վերաբերյալ կարող եմ ասել, որ նրա ընտանիքում որոշակի դժբախտություն էր պատահել, իհարկե՝ ոչ երեկ, բայց սգո միջոցառում կար, որին պետք է մասնակցեր, դրա համար մի փոքր վաղ մեկնեց Հայաստանից»։
Մանրամասն՝ տեսանյութում: