Ադրբեջանի և Իրանի սահմանին լուրջ միջադեպ է տեղի ունեցել (Լուսանկարներ)
Ադրբեջանի և Իրանի սահմանին հոկտեմբերի 2-ի գիշերը տեղի է ունեցել լուրջ միջադեպ։
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, կեսգիշերին մոտ ադրբեջանական սահմանապահ վերակարգը պետական սահմանի խախտում է պարզել երեք անհայտ անձանց կողմից։ Հետևելով սահմանախախտներին՝ սահմանապահներն օդ նախազգուշական կրակ են բացել։ Սահմանախախտները կրակ են բացել սահմանապահ վերակարգի ուղղությամբ, ինչից հետո փորձել են փախչել Իրանի կողմը։ Պատասխան կրակով երեք սահմանախախտներն էլ սպանվել են։ Սահմանը խախտողների զննման ժամանակ հայտնաբերվել է պայուսակ 15 կիլոգրամ տարբեր թմրանյութերով և կարճափող հրացան փամփուշտներով։