«6060 մղոն դեպի Երևան». Չիկագոյում փողոցային նշան են տեղադրել
Չիկագոյի Քոննորս պարկում փողոցային նշան են տեղադրել, որը ցույց է տալիս դեպի տարբեր քաղաքներ հեռավորությունը, այդ թվում՝ դեպի Երևան, հաղորդում է Mirror-Spectator-ը:
Չիկագոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանի խոսքով՝ «6060 մղոն դեպի Երևան» նշանը վկայում է այն մասին, թե որքան փոքր է մեր մոլորակը: Հյուպատոսը նաև բոլորին կոչ է արել Հայաստան այցելել:
Նշենք, որ անցած տարի Չիկագոյում Հայաստանի պատվավոր հյուպատոսի հովանու ներքո, «Բիզնես Արմենիա»-ի նախաձեռնությամբ և Չիկագոյում տեղական համայնքի աջակցությամբ նույն պարկում տեղադրվել էին «Չիկագո-Երևան» գրությամբ նստարանները, որոնք պատրաստվել են Հայաստանում և նման են Հայաստանի և Արցախի տարբեր քաղաքներում տեղադրված նստարաններին: