Թեհրանի հայոց թեմի առաջնորդը ենթարկվել է սրտի վիրահատության
Հոկտեմբերի 1-ին, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը ենթարկվել է սրտի բաց վիրահատության:
«Արաքս» թերթի փոխանցմամբ, Սեպուհ Սրբազանը սրանից 20 տարի առաջ՝ երջանկահիշատակ Տ. Արտակ արք. Մանուկյանի վախճանվելուց հետո, 1999 թ. դեկտեմբերին, ստանձնել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդությունը։
«Սրբազան Հորը մաղթում ենք կուռ առողջություն և շուտափույթ ապաքինում»,-ասված է հաղորդագրությունում: