Անտարկտիդայում 315 մլրդ տոննա քաշով այսբերգ է պոկվել (Լուսանկարներ)
Անտարկտիդայի Էյմերի սառցադաշտից 315 մլրդ տոննա քաշով այսբերգ է պոկվել: D28 անվանումը ստացած այսբերգի մակերեսը կազմում է 1,6 հազար քառակուսի կիլոմետր, հաստությունը՝ մոտ 210 մետր: Սառցակույտը սպառնալիք է ներկայացնում օվկիանոսային նավերի համար, այդ պատճառով դրան ուշադիր կհետեւեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Էյմերին մեծությամբ երրորդ սառցադաշտն է, որը գտնվում է Լարս Քրիստենսենի եւ Ինգրիդ Քրիստենեսենի ափերի միջեւ: Վերջին անգամ նման խոշոր այսբերգ էր պոկվել ավելի քան 50 տարի առաջ: