Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության նախաձեռնությամբ Խաչքարերի պուրակում բացօթյա ցուցահանդես-տոնավաճառ է կազմակերպվել
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության նախաձեռնությամբ Խաչքարերի պուրակում բացօթյա ցուցահանդես-տոնավաճառ է կազմակերպվել:
Քաղաքապետարանից հայտնում են, որ կանաչապատմամբ զբաղվող տարբեր ընկերություններ ներկայացրել են ինչպես բուսատեսակների մեծ ընտրանի, այնպես էլ՝ կանաչապատման դեկորատիվ լուծումներ:
Ցուցահանդեսին քաղաքացիները հնարավորություն են ունեցել պատշգամբային կանաչապատման մասին անվճար խորհրդակտվություն ստանալու մասնագետներից:
Նշենք, որ այս տարի նախաատեսվում է անցկացնել «Տարվա լավագույն կանաչապատ պատշգամբ» համաքաղաքային մրցույթը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: