ԵԽԽՎ-ի հայկական պատվիրակությունը Մակրոնի հետ սելֆի է հրապարակել
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և գրառում կատարել:
«Վատագույն սելֆին ԵԽԽՎ-ի պատմության մեջ: Սակայն անխոս հաճելի էր Մակրոնի հետ նկարվելը:
Ավելորդ լուսավորության համար դիմել պարոն Մարուքյանին»,-նշել է նա:
Լուսանկարում են Էմանուել Մակրոնը, «Իմ քայլը» խմբակցությունից Սոս Ավետիսյանը, Տաթևիկ Հայրապետյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: