«Ռոմայի» կիսապաշտպանը վիրահատվել է կոտրվածքից հետո եւ չի խաղա Հայաստանի դեմ (լուսանկար)
Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին ոտնաթաթի կոտրվածքից հետո վիրահատվել է, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նա վնասվածքը ստացել էր «Լեչեի» դեմ Իտալիայի առաջնության 6-րդ տուրի խաղում։ 1։0 հաշվով հաղթել էր «Ռոման»։
Իտալիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստը չի խաղա մոտ 2 ամիս եւ բաց կթողնի նաեւ Եվրո-2020-ի ընտրական փուլի Իտալիա - Հայաստան հանդիպումը, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին Պալերմոյում։
Պելեգրինին 2017-ին է 10 միլիոն եվրոյով տեղափոխվել «Ռոմա» «Սասուոլոյից»։