Երվանդ Մանարյանին և Միխայիլ Պիոտրովսկիին կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին եւ հռչակավոր գիտնական, Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն, ծնունդով երեւանցի Միխայիլ Պիոտրովսկիին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը:
Ավագանու հերթական նիստը կկայանա հոկտեմբերի 8-ին, որի օրակարգում 7 հարց է: