Մեկ տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Մաեստրո Շառլ Ազնավուրը (Տեսանյութեր)
Մեկ տարի առաջ կյանքից հեռացավ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Ամբողջ երաժշտական աշխարհը կորցրեց մեծն վարպետի: Ֆրանսերեն ոչ մի բառ չիմանալով՝ մարդիկ այնպես են ձայնակցում նրան, կարծես դա նրանց մայրենի լեզուն է։
Նա գիտեր՝ ինչպես հասնել յուրանքանչյուրի սրտին, նա մարդկանց սիրում էր նրանց բոլոր թուլություններով, նա երգում էր նրանց համար եւ նրանց մասին։
Նախորդ տարի մարդիկ ծաղիկներ էին տանում Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, լաց լինում ու արցունքներ աչքերին՝ ձայնակցում նրա այդքան հարազատ ձայնին։ Այսօր մենք նրանք հիշում ենք լուսավոր տխրությամբ։