5 տարեկանից սկսած երեխաների միջև սկսվում է մրցակցությունը. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիորւթյունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ երեխաների միջև առկա մրցակցությունը կապված է նաև տարիքի և զարգացման հետ: Նրանց պնդմամբ` երեխաները սկսում են մրցակից դիտել այլ երեխաների սկսած 4-5 տարեկանից:
Այս հետազոտության հեղինակներից մեկի ներկայացմամբ` անցկացվել է փորձարկում, որին մասնակցել է 3-5 տարեկան 71 երեխա: Երեխաներին առաջարկվել է մի քանի խաղ: Պարզվել է, որ մինչև 4 տարեկան երեխաները պատկերացում չունեն մրցակցության մասին, սակայն փորձում են գործել արդարացի ձևով:
5 տարեկան երեխաներն արդեն սկսում են գործել իրենց սեփական սկզբունքներից ելնելով: Նրանք սկսում են դրսևորել մրցակցային դիրք և չեն կիսվում իրենց խաղալիքներով: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ 5 տարեկանից երեխաները սկսում են գիտակցել մրցակցության էությունը: