Սինգապուրի պատվիրակությունը հայկական ուտեստներից հավանել է ղափաման, գաթան ու դոլման
ԵՏՄ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած Սինգապուրի պատվիրակությունը՝ վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորությամբ, նախօրեին ճաշել են «Լավաշ» ռեստորանում։ Պատվիրակության անդամները հայկական ուտեստներից ամենաշատը հավանել են ղափաբան, գաթան ու դոլման։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմել է «Լավաշ» ռեստորանի տնօրեն Վանիկ Գաբրիելյանը։
Նա նշեց, որ ամեն ինչ շատ լավ է անցել, պատվիրակության անդամները գոհ են եղել եւ՛ սպասարկումից, եւ՛ ուտեստներից. «Փորձեցին դոլմա, ղափամա, գինեսի ռեկորդակիր գաթա։ Իրենք որտեղ նստած էին, իրենց հարեւանությամբ լավաշ էր թխվում, որը բավականին տպավորել ու հետաքրքրել էր նրանց»։