Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում
Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ը հայտարարություն է տարածել։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի՛ գործընկերներ, Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՝ ժամը 11։15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում։ Այս պահին մասնագետների խումբն աշխատում է խափանումը վերացնելու ուղղությամբ։ Այդ ընթացքում գնացքները կանգառ չեն կատարի վերոնշյալ կայարանում։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղեւորների ներողամտությունը։ Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»։