ՀՀ վարչապետը երկկողմ հանդիպումներ է անցկացրել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի մեկնարկից առաջ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ է անցկացրել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի մեկնարկից առաջ:
Մասնավորապես՝ հանդիպումներ են կայացել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաեւի հետ:
Շուտով նստավայրում կմեկնարկի նեղ կազմով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Դրան կմասնակցեն ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նեղ կազմով նիստից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով նիստը: Դրան կմասնակցեն նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ կապված ԵՏՄ-ին առընթեր որպես դիտորդ պետություն Մոլդովայի կարգավիճակի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին եւ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյան Լուն՝ որպես պետությունների հրավիրյալ ղեկավարներ: