Թուրքիայում կասկածելի միկրոավտոբուսում 1 տոննա թմրանյութ են հայտնաբերել
Թուրքիայի Իզմիր քաղաքում ոստիկանները փողոցում կասկածելի 2 տղամարդու են կանգնեցրել, սակայն վերջիններս փախել են՝ ձեռքներից գցելով ավտոմեքենայի բանալի։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամ՝ ոստիկանները ավտոմեքենայի բանալին ձեռքները սկսել են շրջել տարածքով եւ փորձարկել այն մեքենաների վրա՝ պարզելու, թե որ մեքենայի բանալին է։
Երկար փնտրտուքից հետո ոստիկանները հայտնաբերել են միկրոավտոբուս, որի ներսում մեծ թվով պարկեր են եղել։
Դեպքի վայր մեկնած փորձագետները պարզել են, որ միկրոավտոբուսի ներսում գտնվում է 1 տոննա թմրանյութ։