Րաֆֆու փողոցում Mitsubishi Pajero-ն բախվել է ծառին. 19-ամյա ուղևորը դուրս է նետվել մեքենայից, վիճակը ծանր է (Լուսանկար)
Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 30-ին, ժամը 21:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հարավ-Արեւմտյան թաղամասում՝ եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Րաֆֆու փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքնան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին: Ուղեւորը՝ Հովսեփ Մ.-ն (ծնված 2000 թ.), դուրս է նետվել ավտոմեքենայից եւ հայտնվել կանաչապատ հատվածում:
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: