Պուտինն առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Ռոհանիի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթաժողովի շրջանակում, որը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 1-ին, առաձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ։ Այս մասին տեղեկացրել են Կրեմլի մամուլի ծառայությունում։
«Միջոցառման (ԵՏՄ գագաթաժողովի) շրջանակում տեղի կունենան Պուտինի բանակցությունները Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Ռոհանիի հետ»,- ասվում է հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։