Թեհրանը հայտարարել է գործելու պատրաստակամության մասին՝ ի պատասխան Եվրոպայի կողմից ԳՀՀԾ պայմանները չկատարելուն
Թեհրանն իրեն իրավունք է վերապահում գործել՝ ի պատասխան Եվրոպայի կողմից միջուկային գործարքի պայմանները չկատարելուն: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է Press TV-ին:
«Իրանն իրեն իրավունք է վերապահում գործել՝ ի պատասխան «եվրաեռյակի» (Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի) կողմից միջուկային գործարքով իրենց պարտավորությունները չկատարելուն»,- Ասել է Մուսավին:
Նա հայտարարել է, թե Թեհրանի կարծիքով՝ եմենյան «Անսար Ալլահ» շարժման խռովարար հուսիները Սաուդյան Արաբիայի դեմ գործողություններ են ձեռնարկում Եմենի ժողովրդի պաշտպանվելու օրինական իրավունքին համապատասխան:
«Սաուդյան Արաբիայի դեմ Եմենի ժողովրդի գործողությունները ագրեսիային պատասխանելու երկրի օրինական իրավունքն է»,- ասել է դիվանագետը, որի ելույթը հեռարձարկվել է պետական հեռուստատեսությամբ:
Նա հավելել է, որ «Իրանը պատրաստ է հնարավորություն ներկայանալու դեպքում հումանիտար օգնություն ուղարկել Եմեն»: «Ցավոք, հիմա բոլոր ճանապարհները փակ են: Եմենը պաշարման մեջ է»,- հավելել է Մուսավին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
! Այս նյութը հասանելի է նաև English and РусскийՏպել