Մանդատը գրավադրած ադրբեջանցի պատգամավորը կլքի խորհրդարանը
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ռաֆայել Ջաբրաիլովը հրաժարվել է մանդատից ԶԼՄ-ներում սկանդալից հետո։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, ադրբեջանցի խորհրդարանականը հաջողեցրել էր գրավադրել պատգամավորական մանդատը պարտքի դիմաց։
Այն բանից հետո, երբ այս տեղեկությունը դարձավ մամուլի սեփականությունը, Ռաֆայել Ջաբրաիլովը դիմել է խորհրդարան՝ մանդատից հրաժարվելու մասին, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ «Վերջնական որոշումը մանդատից զրկելու մասին ընդունում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Խորհրդարանը դիմումը կուղարկի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, եւ վերջինը որոշում կընդունի»,- ասել է Միլի մեջլիսի իրավական քաղաքականության եւ պետականաշինության կոմիտեի նախագահ Ալի Հուսեյնլին լիագումար նիստում։