«Առաջին ալիք»-ը չի կարողանում համաձայնության գալ Սոբչակի հետ, իսկ Բորիսովը չի պատրաստվում զիջել իր տեղը
«Пусть говорят» հաղորդման վարող Դիմտրի Բորիսովը կարող է պահպանել աշխատանքն «Առաջին ալիք»-ում, քանի որ Քսենիա Սոբչակի հետ բանակցությունների ընթացքում նրա ղեկավարությունը մինչ այժմ չի կարողացել հրավիրված աստղի հետ համաձայնության գալ հոնորարի վերաբերյալ, պնդում են համացանցում։ Այս պահին քննարկվում է տարբերակը, որի դեպքում Սոբչակն ու Բորիսովը շոուն կվարեն հերթով, հայտնում է РБК-ի Telegram-յան ալիքը։
РБК-ի հետ զրույցում Սոբչակի ծանոթը եւս հերքել է հաղորդավարուհու մասնակցությամբ նախագծի հնարավոր սառեցման մասին լուրը։ Նշվում է նաեւ, Սոբչակը կարդացել է լրատվամիջոցների լրագրողների կողմից ուղարկված հաղորդագրությունը, սակայն չի պատասխանել։
Տեղեկատվությունն այն մասին, որ հաղորդավարուհին եւ հեռուստաալիքը ֆինանսական տարաձայնություններ ունեն, հայտնվել է «Только никому...» Telegram-յան ալիքում. «Վերջին բանակցությունների ընթացում կանգ են առել նրա վրա, որ «Пусть говорят»-ը կվարեն Սոբնչակն ու Բորիսովը (այժմ նա է վարում հաղորդումը) առանձին»։