Ոչ մի զինծառայող մեր բանակում ինքնասպանություն չի գործում, էդ ուրիշ բան է, որ հասցնում են ինքնասպանության. Մարգարիտա Խաչատրյան (Տեսանյութ)
«Ոչ մի զինծառայող մեր բանակում ինքնասպանություն չի գործում, էդ ուրիշ բան է, որ հասցնում են ինքնասպանության, էդ ուրիշ բան է, որ կան բիրտ բարքեր, որոնք հասցնում են ինքնասպանության: Բերեք մեր բանակի թերությունները չկապենք, մորը համ դիակն ենք տալիս, համ ինքնասպանության վարկածը, էդ խարանը մեր բալեքի վրայից հանենք, խրամատում հողի վրա պառկած զինվորին էդ խարանը եկեք չտանք»,- այսպես է կարծում «Զինվոր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ով լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է բանակում ինքնասպանությունների մեծ թվին:
Տիկին Մարգարիտան անդրադարձավ նաեւ Մարտի 1-ի զոհերին օգնություն տրամադրելուն եւ ասաց, որ պետք չէր տարբերություն դնել եւ իերնք հարգալից վերաբերմունք են պահանջում իրենց հանդեպ:
«Եթե մարտի 1-ին Երեւան քաղաքի մեջ հայի ձեռքով սպանվածին դու տալիս ես զոհի կարգավիճակ, խրամատում նկատի չես ունենում ու տալիս ես 30 միլիոն դրամ, արդյոք այս ընտանիքները, որ իրենց զավակներիկն տվել են հայրենիքին եւ չեն ստացել, չունեն այս օգնության կարիքը, արդյոք կարելի է անտեսել, տարբերել: Դե բերեք Հոկտեմբերի 27-ի զոհերին էլ տվեք, «Սասնա ծռերի» կողմից սպանվածներին էլ տվեք, բերեք փողոցային կռիվների ժամանակ դանակահարվածներին էլ տվեք: Արդյոք մենք սխալվել ենք, որ մեր տղաներին բերել ենք ծառայության եւ այսօր դիակ ենք ստացել»,-ասաց նա:
Զոհված ծնողներից մեկն էլ ասաց, որ իրենք պետությունից ողորմություն չեն խնդրում, այլ ընդամենը հարգալից վերաբերմունք:
Նշենք, որ նախորդ շաբաթ զոհվածների մայրերը բողոքի ակցիա էին անցկացնում Կառավարության շենքի մոտ, վարչապետ Փաշինյանն էլ նրանց հետռ հանդիպման ժամանակ ասել է, որ Կառավարությունը աստիճանաբար փորձում է լուծել խնդիրը: