Ալեքսանդր Լուկաշենկոն ևս ժամանեց Հայաստան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Հայաստան. Նա հոկտեմբերի 1-ին կմասնակցի բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում տեղի է ունենալու բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նույն նպատակով Հայաստան են ժամանելու նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Դեռեւս սեպտեմբերի 28-ին Հայաստան է ժամանել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն, իսկ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը եւ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ժամանել են այսօր: