Սինգապուրի վարչապետը զբոսնել է գիշերային Երեւանում եւ տեղական սուպերմարկետում հայկական լավաշ համտեսել (Լուսանկար)
Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը Instagram-ի իր էջում Հանրապետության հրապարակում գիշերային զբոսանքից լուսանկարների շարք է հրապարակել:
Լուսանկարները, որոնք կատարել է անձամբ վարչապետը, պատկերում են տեղական սուպերմարկետը, որտեղ նա թարմ թխած հայկական լավաշ է համտեսել:
«Ջալանջալա [զբոսանք - խմբ.] գիշերային Երեւանի գեղեցիկ փողոցներում... Համտեսեցի թարմ թխված հայկական ավանդական հացը՝ լավաշը»,- գրել է Սինգապուրի վարչապետը՝ լուսանկարները հրապարակելով: