Էփշթեյնի գործի պատճառով արքայազն Էնդրյուի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Հետախուզությունների դաշնային բյուրոն Մեծ Բրիտանիայի արքայազն և Յորքի դուքս Էնդրյու Ալբերտի նկատմամբ հետաքննություն է սկսել՝ հանգուցյալ միլիարդատեր Ջեֆրի Էփշթեյնի գործում նրա դերի հետ կապված, որին մեղադրել են մանկապղծության և մարդկանց վաճառելու համար։ Այս մասին գրում է The Sunday Times-ը։
FBI-ը փորձում է հայտնաբերել Էփշթեյնի զոհերին։ Բյուրոյում կարծում են, որ նրանք Էնդրյու վերաբերյալ նոր մանրամասներ կարող են հայտնել։
Հայտնի է, որ արքայազնին արդեն մեղադրել են ոմն Վիրջինիա Ռոբերտս Ջուֆրի հետ սեքսով զբաղվելու համար, որն այդ պահին 17 տարեկան է եղել։
Նշվում է, որ հենց Էփշթեյնն է նպաստել դրան։