Թուրքիայի հետ սահմանին Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է խոշոր չափի թմրանյութ տեղափոխող տղամարդուն
Բազմիցս դատապարտված 52-ամյա տղամարդը ձերբակալվել է թուրք-վրացական սահմանին խոշոր չափերով թմրանյութեր ձեռքբերելու, պահելու եւ փոխադրելու մեջ մեղադրանքով, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն՝ հղում կատարելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Մեղադրյալը ձերբակալվել է «Սարփի» մաքսային անցակետի մերձակայքում: Անձնական խուզարկության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են տղամարդու մոտ մեթադոնի 10 կոճակ: Թմրանյութն առգրավվել է որպես նյութական ապացույց:
Օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումներ են անցկացրել Իմերեթի շրջանի, ինչպես նաեւ Ռաչա-Լեչխումի եւ Քվեմ-Սվանեթի շրջանների ոստիկանական բաժինների հետախույզները:
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի ՔՕ 260 հոդվածի «ա» կետի երրորդ մասի համաձայն, որը նախատեսում է պատիժ 5-8 տարի ժամկետով ազատազրկման տեսքով: