«Կյանքը ողբերգություն է, երբ նրան նայում եք խոշոր պլանով, և կատակերգություն՝ երբ հեռվից եք նայում»․ Դիանա Գրիգորյան (Լուսանկարներ)
Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:
Դիանա Գրիգորյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, լուսանկար է հրապարակել, որին կից սցենարիստը գրել է․ «Ուժ տու՛ր, Տեր, որ կարողանամ բռնել ճիշտ ուղին։ Կյանքը ողբերգություն է, երբ նրան նայում եք խոշոր պլանով, եւ կատակերգություն՝ երբ հեռվից եք նայում»։
Օրեր առաջ Դիանան սեւ-սպիտակ լուսանկար էր հրապարակել, որում սպիտակ շապիկ է կրում։ Նա վառ շպար էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Սիրում եմ սեւ ու սպիտակը, այն ինձ օգնում է շատ գույներ բացահայտել»։