Ժակ Շիրակին հրաժեշտ տալ ցանկացողների հերթը ձգվել է մի քանի հարյուր մետր
Էնվալիդ համալիրում Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին հրաժեշտ տալ ցանկացողների հերթը ձգվել է մի քանի հարյուր մետր. մարդիկ պատրաստ են սպասել մի քանի ժամ երկրի նախկին առաջնորդին հարգանքի տուրք մատուցելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունում պատմել են Ռիա Նովոստի-ին, որ Էնվալիդ համալիրի մուտքը բաց կմնա այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ են այցելում:
Ազգային հոգեհանսգտի արարողությունը, որը ցանկացել է անցկացնել Շիրակի ընտանիքը, սկսվել է 14:00-ի շրջանում: Ֆրանսիացիները, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիները սկսել են հավաքվել Էնվալիդ համալիրի մոտ սգո արարողության անցկացման ժամից շատ ավելի վաղ:
Ներկաները կանգնած են երկար հերթում, որը սկսվում է Գրինել փողոցից եւ շարունակվում դե լա Մոտ Պիկե պողոտայում: Մարդիկ պատրաստ են հերթում անցկացնել մի քանի ժամ, երբեմն անգամ անձեւի տակ:
Էնվալիդ համալիրում հնչում են Շիրակի ամենահայտնի ելույթներից հատվածներ, ներկաներին բաժանում են փոքրիկ բրոշուրներ Ֆրանսիայի նախկին նախագահի ցիտատներով:
Շիրակը կյանքից հեռացել է հինգշաբթի 87 տարեկան հասակում հարազատներով շրջապատված: Նա զբաղեցրել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը 1995-2007 թվականներին: Երկուշաբթի՝ սեպտեմբերի 30-ը, հայտարարվել է Ժակ Շիրակի հիշատակին նվիրված սգո օր: Սեն Սյուլփիս եկեղեցում կմատուցվի պատարագ եւ կկայանա հուղարկավորության պաշտոնական արարողությունը, որին ներկա կգտնվեն նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու այլ պետությունների շուրջ 30 ղեկավարներ: