Գետափում համայնքապետ է ընտրվել 25-ամյա Շիրակ Խաչատրյանը
Շիրակի մարզի Գետափ համայնքում գյուղապետ է ընտրվել անկուսակցական 25-ամյա Շիրակ Խաչատրյանը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի ընկերներ ընտրվեցի Շիրակի մարզի Գետափ գյուղի համայնքապետ»,- գրել է նա:
Գետափում 668 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 430-ը (64.37 տոկոս)։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ: Նշենք, որ 20.00-ի դրությամբ ընտրատեղամասերը փակվել են և սկսել է ձայների հաշվարկը։