100 կգ քաշ ունեցող աղջիկը համարձակորեն թեժ լուսանկարներ է հրապարակում՝ զայրացնելով չարախոսներին (Լուսանկարներ 18+)
Ուելսի Բրեքոն քաղաքից 31-ամյա Լաուրա Ուոլշը կարողացել է սիրել և ընդունել իր մարմինը, և այժմ աղջիկն օգնում է նման խնդիր ունեցողներին:
Լաուրան սովորական դեռահաս էր, որին քիչ էին անհանգստացնում քաշի կորստի հետ կապված հարցերը: Աղջիկը տպավորիչ կազմվածք ուներ, բայց երբեք չէր տառապել ավելորդ քաշից և լիովին գոհ էր իրենից: Սակայն, երբ բրիտանուհին դարձավ 20 տարեկան, տարօրինակ ձևով սկսեց գիրանալ և հասավ իր համար անհավատալի՝ 101 կգ ցուցանիշի: Խուճապի մատնված աղջիկը շտապեց դիմել բժիշկների օգնությանը, բայց նրանք միայն հորդորում էին քիչ ուտել և սպորտով զբաղվել:
Եվ միայն այն ժամանակ, երբ Լաուրան դարձավ 25 տարեկան, հնարավոր եղավ պարզել իրավիճակը, գրում է Daily Star-ը: Բժիշկները վերջապես ախտորոշեցին, որ քաշի ավելացման պատճառը, մարմնի մազածածկույթի մեծացումը և անկայուն տրամադրությունը ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի հետևանք են: Եվ սա շրջադարձային պահ դարձավ, երբ բրիտանուհին որոշեց վերանայել վերաբերմունքն իր նկատմամբ:
Աղջիկը ծանոթանալով Instagram-ի նմանատիպ խնդիր ունեցող օգտատերերի գրառումներին՝ ոգեշնչվեց և որոշեց ունենալ իր սեփական էջը: Լաուրան որոշեց, որ չպետք է ատել սեփական մարմնն անկատարության համար, որ այն կարող է նաև լինել գրավիչ և պարտադիր չէ բոլորից թաքնվել: Բրիտանուհին սկսեց հրապարակել ներքնազգեստով և լողազգեստներով լուսանկարներ, սակայն համացանցի թրոլներն անողոք էին:
Սակայն Լաուրան ոչ միայն կարողացավ սիրել իրեն, այլև սովորեց անտեսել բացասականը համացանցում: Աղջիկը 50 հազար բաժանորդ ունի, որոնց համար ոգեշնչման օրինակ է: