«Տիկնիկներ» շոուի բրիտանական անալոգը ցուցադրվելու է «Պուտինի» մասնակցությամբ
Բրիտանական էկրաններին ցուցադրվելու է տիկնիկային երգիծական շոու, որում կհայտնվի «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը» և նրա «ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը», հաղորդում է BBC-ն:
Շոուի ստեղծողներից մեկի խոսքերով, ծրագիրը «երգիծանք է՝ հասարակության ծառայության մեջ»:
Փորձնական սերիայում ցույց կտան «Պուտինին»՝ որովայնի վրա «Գանգստերական կյանք» դաջվածքով, ինչպես նաև արևայրուքով «Թրամփին»՝ աչքերի տակ սպիտակ շրջանակներով: Բացի այդ, սերայում կհայտնվի նաև Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը՝ «Արքայադուստր» գրառումով տոպով:
Նշվում է, որ տիկնիկային շոուն Բրիտանիայում առաջին անգամ ցուցադրվել է 1984 թվականին:
Ավելի վաղ բրիտանական BBC հեռուստաընկերությունը հայտարարել էր նոր ծրագրի մասին, որի վարողը լինելու է անիմացիոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: