Նախկին մոդելը պատմել է Բորիս Ջոնսոնի հետ սեքսուալ հարաբերությունների մասին
Գործարար և նախկին մոդել Ջենիֆեր Արկուրին պատմել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ սեքսի մասին, հայտնում է The Sun-ը:
Նշվում է, որ քաղաքական գործչի հետ շփման նման մանրամասները, երբ նա դեռ Լոնդոնի քաղաքապետն էր, 34-ամյա գործարարը բացահայտել է ընկերների առաջ: Ենթադրյալ ինտիմ հարաբերությունների ժամանակահատվածում Ջոնսոնն ամուսնացած էր Մարինա Ուիլերի հետ:
ԱՄՆ-ի Պահպանողական կուսակցության կողմնակից Արկուրիի մտերիմներից մեկը հաստատել է այս տեղեկությունը: Վարչապետն ինքը դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Ավելի վաղ ձեռնարկատերը դարձել էր Լոնդոնի քաղաքապետ եղած ժամանակ պաշտոնեական դիրքի չարաշահման համար Ջոնսոնի դեմ հնարավոր քրեական գործի հետաքննության սկսման պատճառը: Քաղաքական գործիչը կասկածվում է Արկուրիի բիզնեսին օժանդակելու և վարչական բյուջեից հնարավոր վատնումների մեջ: