19 համայնքներում ՏԻՄ ընտրություններն ավարտվել են. սկսվել է ձայների հաշվարկը
Ժամը 20:00-ի դրությամբ Հայաստանի 19 համայնքներում ավարտվել են ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը, բոլոր ընտրատեղամասերը փակվել են և սկսվել է ձայների հաշվարկը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ:
Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: