Դիզայներ Սվետլանա Բեգոյանն ամուսնացել է (Լուսանկարներ)
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել դիզայներ Սվետլանա Բեգոյանի պսակադրության արարողությունը: Դիզայների ընտրյալը Մելիք Սոֆոյանն է, ում Սվետլանան բավական երկար ժամանակ է, ինչ ճանաչել է:
Ըստ Սվետլանայի՝ իրենց հարաբերությունները սկսվել են ձմռանը, ապա ամեն ինչ ունեցել է իր տրամաբանական շարունակությունը՝ նշանադարություն, իսկ հիմա՝ արդեն հայկական ավանդական հարսանիք:
Սվետլանայի խոսքով՝ թե ինքը, թե ամուսինը սիրում են ավանդական լուծումներ և չեն խուսափել իրենց հարսանիքն այդ ձևով անցկացնելու տարբերակից:
Սվետլանան նշում է, որ հարսանեկան արարողության ձևավորման հարցում նաև ոչ ավանդական լուծում են ընտրել՝ հարսանիքին ավելացնելով գույն, ինչն էլ յուրահատկություն կտա ամեն ինչին:
Ըստ Սվետլանայի՝ չնայած հարսանեկան իրարանցմանը՝ ինքը վայելել է նախապատրաստական աշխատանքները, միակ խնդիրը զբաղվածության պատճառով աշխատանքային պասիվությունն էր, որն էլ դիզայների կարծիքով ամուսնությունից հետո կկարգավորի:
«Մելիքն ամեն հարցում կողքիս է և շատ է ոգևորում ինձ: Վստահ եմ, որ պասիվությունս տևական էր, ամեն ինչ կանեմ, որ կրկին վերադառնամ իմ հին՝ գերակտիվ աշխատանքային վիճակին: Սա մի փուլ է, որը վայելում եմ, քանի որ Մելիքն ինձ երբևէ հանդիպած ամենաարժանի մարդն է, ում էլ որոշեցի նվիրել իմ մեծ սերը»:
Հավելենք, որ դիզայները հարսանիքից անմիջապետ հետո ամուսնու հետո մեկնելու է մեղրամսի:
Աղբյուրը՝ News.am Stile