Սինգապուրի վարչապետի տիկնոջը տպավորել է լավաշի թխման գործընթացը
ՀՀ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Այսօր Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինի հետ միասին այցելել էինք ‹‹Մեգերյան կարպետ›› գորգերի գործարան, ծանոթացել կարպետների ստեղծման, մշակման պատմությանը, հետևել կարպետները գործելու ընթացքին։
Այնուհետև հետևել ենք լավաշի թխման ընթացքին, համտեսել հայկական ավանդական լավաշը, պանիրը, հալվան ու գաթան։ Տիկին Չինին հատկապես տպավորել էր լավաշի թխման գործընթացը, ես էլ հաճույքով նրան ներկայացրեցի լավաշի բաղադրատոմսը՝ շեշտելով, որ հայկական լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ոչ նյութական ժառանգության ներկայացուցչական ցանկում։
Ինչին ի պատասխան, Սինգապուրի վարչապետի տիկինն ասաց, որ հացը յուրահատուկ համ ունի»։