Բակո Սահակյանը Գանձասարում ներկա է գտնվել Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին Գանձասարի վանական համալիրում ներկա է գտնվել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Այնուհետեւ Նախագահը «Առան՝ միստիկ երկիր» վավերագրական ֆիլմի ստեղծման համար պետական պարգեւներ է հանձնել ֆիլմի հովանավորին, ռեժիսորին, սցենարիստին եւ ձայնային ռեժիսորին:
Նախագահը կարեւորել է նման արժեքավոր նյութերի նշանակությունը՝ սեփական պատմության ուսումնասիրման, այն աշխարհին ներկայացնելու եւ մատաղ սերնդի դաստիարակության տեսանկյուններից:
Նշենք, որ պատարագին նաեւ մասնակցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Սեյրան Օհանյանը: