Ինսթագրամյան ռուս օգտատերերը հարձակվել են Առնոլդ Շվարցենեգերի վրա (Լուսանկար)
Ինսթագրամյան ռուս օգտատերերը համացանցային ֆլեշ մոբի համար նոր «զոհ» են ընտրել։ Մինչ այդ մենկաբանություններով ողողվել են Լեդի Գագայի, Լեոնարդո Դի Կապրիոյի եւ Ջարեդա Լետոյի անձնական էջերը։
Այսօր նրանց ուշադրության կենտրոնում Առնոլդ Շվարցենեգերի ինսթագրամն է, ավելի ճիշտ նրա մի լուսանկարը։ Կադրում հայտնի դերասանը 22-ամյա որդու՝ Քրիստոֆերի հետ է։ Նա հուզիչ շնորհավորանք է հղել որդու տարեդարձի կապակցությամբ։ Նա գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, Քրիստոֆեր, իմ գանձ։ Մեծ երջանկություն էր հետեւել հասակ առնելուդ, իսկ այժմ ինձ ստիպում ես ամեն օր հպարտանալ քեզնով»։
Ամեն ինչ լավ կլիներ, եթե լուսանկարում երկու Շվարցենեգերներն այլ հագուստով լինեին։ Կադրում հայրը կրում է մուշտակ, որը նման է արջի մորթու։
«Այ քեզ մուշտակ», «Առնոլդը ոստիկանի հետ արջից գողացել է մուշտակը», «Դեմքը ռուսի է», «Պարոն գնդապետ, Քրիստոֆեր Առնոդովիչ», - գրել են ռուսալեզու հետեւորդները։