Սինգապուրում հաջորդ տարի կանցացվեն Հայաստանի օրեր. Նիկոլ Փաշինյան
ինգապուրում հաջորդ տարի անցկացվելու են Հայաստանի օրեր: Այս մասին այսօր` սեպտեմբերի 29-ին, Բաղրամյան 26-ում, Հայաստանի եւ Սինգապուրի վարչապետերի համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Սինգապուրի իշխանություններին՝ Հայաստանի հանրային ծառայողների վերապատրաստման դասընթացների համար:
Փաշինյանը նշեց, որ նախորդ տարվա ընթացքում Սինգապուր կատարած իր այցի ժամանակ մշակույթի և արվեստի ոլորտում համագործակցության մասին հուշագրի ստորագրումից հետո արդեն կան արդյունքներ եւ Սինգապուրում հաջորդ տարի կանցկացվեն Հայաստանի օրեր: Վարչապետը վստահություն հայտնեց, որ դա կօգնի երկու երկրների ժողովուրդների փոխճանաչմանն ու շփումների ակտիվացմանը:
Սինգապուրի վարչապետը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու նպատակով։ Նշենք, որ նույն նպատակով Հայաստան են ժամանելու նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ինչպես նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: