Գիրացած Ռիհաննան total black կերպարով՝ Փարիզում (Լուսանկարներ)
Փարիզում անցկացվող Նորաձեւության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել Fenty նորաձեւության ապրանքանիշի երեկույթը, որի հիմնադիրը 31-ամյա երգչուհի Ռիհաննան է։ Ինքը՝ սեփականատերը, ընտրել է total black կերպար․ սեւ կոստյում՝ oversize վերնաշապիկ եւ նեղ տաբատ։ Ռիհաննայի կերպարն ամբողջացրել է Balenciaga գոտի պայուսակն ու կարմիր շրթներկը։
Ռիհաննան նոր ոճով է։ Նա փոխել է սանրվածքը։
Միջոցառմանը Ռիհաննան հանդիսավոր կերպով հայտարարել է նոր հավաքածուի մեկնարկը, որը կվաճառվի սեպտեմբերի 12-ից բացառապես Փարիզի Fenty խանութում։ Այս լուրը շատ նորաձեւության սիրահարների համար անակնկալ էր, քանզի հավաքածուի մաիսն նախօրոք հայտարարված չի եղել։
Աղբյուրը՝ Spletnik