"Корни" խմբի մենակատար Ալեքսեյ Կաբանովն ամուսնանում է հայուհի Ռոզա Կոնոյանի հետ
Սեպտեմբեր ամսին "Корни" խմբի երգիչ Ալեքսեյ Կաբանովն ամուսնանում է: Նրա ընտրյալը հայուհի Ռոզա Կոնոյանն է: Ալեքսեյը խոստովանել է, որ մինչ այս պահը չի ամուսնացել, քանի որ փնտրել է հենց նրա նման աղջկա: Երգիչը պատմել է, որ իր ընտրյալի հետ ծանոթացել է զբոսաշրջային բիզնեսի ֆակուլտետում: Ալեքսեյը սկսել է գրել նրան սոցիալական ցանցով:
«Այդ սոցկայքում ես մոտ 47 հազար հետևորդ ունեմ: Յուրաքանչյուր օր հարյուրավոր նոր աղջիկներ են ավելանում։ Սակայն ես շատ քչերի հետ եմ շփվում։ Ռոզան ինձ անմիջապես գրավեց»,- ասել է Ալեքսեյը։
Երիտասարդների առաջին հանդիպումը կայացել է օգոստոսի 5-ին։ Եվ հիմա յուրաքանչյուր ամսվա 5-րդ օրը նրանք նշում են իրենց առաջին հանդիպման օրը։ Այս ամսին գրում է "7 дней"-ը:
Արարողությունը նախատեսված է հայ-ռուսական ոճով` փեսայի ուսին լավաշ դնել, հյուրասիրել մեղրով: Իսկ երաժշտական ցանկում կլինեն տարբեր ոճի երգեր, ինչպես նաև կերգեն երգչի կոլեգաները: Նրանց հարսանյաց արորղությունը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին: