Վանևան եւ Շղարշիկ համայնքներում ՏԸՀ նախագահները ամբողջությամբ չեն տիրապետում իրենց գործառույթներին. «Անկախ դիտորդ»
Անկախ դիտորդ հասարակական դաշինքը 19 համայնքերում ՏԻՄ ընտրություններին կատարած դիտորդության ժամանակ արձանագրել է որոշակի խախտումներ։
«Դիտարկված 19 տեղամասերից 5-ը գնահատվել է որպես անմատչելի, 2 տեղամաս ունեցել է թեքահարթակ, որոնցից մեկը, սակայն, փայտե էր եւ վնասված։ Եւս 4-ում տեղամասային կենտրոնի մուտքը հարթ է եղել։ Գետափ համայնքի տեղամասը տեղակայված է 2-րդ հարկում, իսկ մատչելիությունը որեւէ կերպ ապահովված չէ։
Տեղամասերից 3-ում հանձնաժողովի նիստը սկսվել է էական ուշացումով, իսկ 2-ում ժամը 7:00-ից առաջ։
Գետափ համայնքում հանձնաժողովի քարտուղարը փորձել է արգելել դիտորդների մուտքը հանձնաժողովի նիստին։ Արագածոտնի մարզի երկու համայնքներում էլ հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել ընթացակարգային խախտումներով։ Նոր Կեսարիա եւ Գեղարքունիք համայնքներում հանձնաժողովի նախագահները ստիպված են եղել դուրս հրավիրել գտնվելու իրավունք չունեցող անձանց՝ թեկնածուներին եւ նույն թեկնածուի մեկից ավել վստահված անձանց։
Վանեւան եւ Շղարշիկ համայնքներում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահները ամբողջությամբ չեն տիրապետում իրենց գործառույթներին, նախագահի գործառույթները մասամբ իրենց վրա են վերցնում այլ անդամները»,–ասված է դիտորդական խմբի հաղորդագրությունում։