Սեքսուալ Պենելոպե Քրուզը շքեղ զգեստով. (Լուսանկարներ)
45-ամյա հայտնի դերասանուհի, գեղեցկուհի Պենելոպե Քրուզը դարձել է Սեն Սեբաստյանում անցկացվող կինոփառատոնի աստղը։ Իսպանացի դերասանուհին միջոցառման համար ընտրել է շքեզ կերպար։
Աստղը ժամանել է փառատոնին, որպեսզի ներկայացնի իր նոր ֆիլմը, որը պատմում է կուբացի հետախույզների մասին։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին։
Մրցանակաբաշխության ժամանակ Պենելոպեն ներկայացել է ճերմակ, փետուրներով զարդարված, փքված, երկարափեշ զգեստով։ Chanel ապրանքանիշի ուսը բաց հագուստը նրան դարձրել է երեկույթի թագուհին։
Սեւ երանգի գոտին ընդգծել է հայտնի դերասանուհու սլացիկ գոտկատեղը։ Կերպարը համալրել են փոքրիկ պայուսակն ու բարձրակրունկները, որոնք էլ իրենց հերթին կոտրել է գունային գամման։
Բեմում սեւահեր գեղեցկուհին իր մտերիմ ընկերոջ ձեռքից արժանացել է Donostia Award հատուկ մրցանակի։ Փառատոնի կազմակերպիչները արտիստուհու անակնկալ են մատուցել՝ հրավիրելով աստղի ընկերոջը՝ Բոնոյին։
Աղբյուրը՝ Cosmo