Մեգան Մարքլն այցելել է այն վայր, որտեղ դաժանաբար սպանվել է աֆրիկացի աղջիկը
38-ամյա Մեգան Մարքլն ու որդին՝ Արչին Հարավաֆրիկյան հանրապետությունում են, իսկ արքայազն Հարրին պաշտոնական այցով մեկնել է Բոտսվանա։ Սասեքսի դքսուհին անտարբեր չի կարողացել մնալ մի հանցագործութոյւնից, որը ցնցել է ողջ Աֆրիկան։
Օգոստոսի վերջին 19-ամյա ուսանողուհին գնացել է ծանրոց ստանալու, սակայն փոստի 42-ամյա աշխատակիցը նրան դաժանորեն տանջել է, ապա իր աշխատանքային կշեռքով նրան մահվան հասցրել։
Սպանված աղջկա դին գտել են հանցագործության վայրից ոչ հեռու, ինչից հետո հանրապետությունում պահանջել են կանգնեցնել կանանց հանդեպ բռնությունը։
Սասեքսի դքսուհին հարգանքի տուրք է մատուցել մահացածին։ Հաստատության առջեւ շատերն են ծաղիկներ դրել եւ ցավակցություն հայտնելու նպատակով ժապավեններ կապել։ Այդ ավանդույթը պահպանել է նաեւ արքայազնի կինը։
«Այս իրավիճակում մենք ձեզ հետ ենք, Հարրի եւ Մեգան», - ժապավեններից մեկի վրա գրել է նա։ Նրանք այս պատմությամբ կիսվել են իր Instagram-ում՝ նշելով, որ հետեւել են տեղի ողբերգությանը սկզբից մինչեւ վերջ եւ ցավել են Աֆրիկայի հետ միասին։