«Ժպիտ»․ Լուսինե Թովմասյանի եւ զավակաների ջերմ լուսանկարը
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:
Գեղեցկուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ փոքրիկ Արիանայի եւ նորածին որդու՝ Ալեքի հետ։ Մայրն ու զավակները գեղեցիկ ժպտում են։ Երջանիկ մայրիկն անգլերեն լեզվով գրառում է կատարել՝ գրելով․ «Ժպիտը կախվածություն է առաջացնում»։