ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են «անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը»
ԱՄՆ կոնգրեսականներ Ջեկի Սփիերը, Ֆրենկ Պալոնեն եւ Ադամ Շիֆը ԱՄՆ Պետդեպին եւ ՊՆ-ին ուղղված իրենց նամակում պահանջել են «անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը», Twitter-ի իր էջում հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
«Մենք խորապես անհանգստացած ենք ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից Ադրբեջանի Հանրապետությանը տրվող օգնության ավելացմամբ եւ Հայաստանի Հանրապետությանը հավասարաչափ ֆինանսական օգնության ակնհայտ բացակայությամբ»,- ասվում է կոնգրեսականների նամակում։
Նամակի համաձայն, ԱՄՆ-ը զգալիորեն մեծացրել է անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրվող օգնությունը։ Այսպես, 2018-2019թթ․ Ադրբեջանը ստացել է ավելի քան 102 մլն դոլար (58,6 մլն դոլար՝ 2018թ․ եւ 42,9 մլն դոլար՝ 2019թ․)։ Այսպիսով, Ադրբեջանը դառնում է տվյալ ծրագրի շրջանակներում օգնություն ստացող մեծությամբ երրորդ երկիրը։