Ռուսաստանում ընդունված համասեռամոլության պրոպագանդան արգելող օրենքը հակասում է «Միսս տիեզերք» մրցույթի սկզբունքներին
Օրերս «Միսս տիեզերք» մրցույթի ներկայացուցիչներն այն կարծիքն էին հայտնել, որ Ռուսաստանում համասեռամոլության պրոպագանդան արգելող օրենքը հակասում է մրցույթի հիմնական սկզբունքներին: «Միսս տիեզերք 2013» մրցույթը, որ այս տարի անցկացվելու է Ռուսաստանում, կարող է տեղափոխվել նշված օրենքի պատճառով: «Մենք չէինք ցանկանա փոփոխություններ մտցնել մրցույթի օրակարգում, միևնույն ժամանակ չէինք ուզենա տեղափոխել այն մեկ այլ երկիր»,-հայտնել է Miss Universe Organisation-ի ղեկավար Դոնալդ Տրամպը: Ամերիկացի հաղորդավար Էնդի Կոենը, ով ըստ նախնական պայմանավորվածության վարելու էր շոուն, հրաժարվել է ելույթից: Այնուամենայնիվ, դեռ տարվում են աշխատանքներ Ռուսաստանում մրցույթն անցկացնելու համար: