Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
«Հայպետհիդրոմետից» հայտնեցին, որ Երեւանում սեպտեմբերի 28-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Սեպրեմբերի 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +25+27:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +15+20,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը՝ +15+20,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +24+26,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը`+1+6, ցերեկը՝ +15+20,
Լոռիում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +18+23,
Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+25,
Արագածոտնի լեռներում գիշերը`+1+6, ցերեկը՝ +15+20,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը`+7+14, ցերեկը՝ +24+26,
Արարատում գիշերը`+7+10, ցերեկը՝ +25+27,
Արմավիրում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +25+27,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը՝ +15+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը՝ +25+27,
Սյունիքի հովիտներում` գիշերը`+6+11, ցերեկը՝ +26+29,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +19+23,
Արցախի հովիտներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +23+26,
Արցախի նախալեռներում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +18+23: